Տղամարդու հուզական արձագանքը նվեր ստացած շնիկին գերել Է Համացանցը. տեսագրություն

16:49, 20 Օգոստոս, 2019


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորովի տղամարդը որդուց փոքրիկ փափկամազ նվեր Է ստանում եւ «մարում հիացմունքից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է, թե ինչպես են տղամարդուն տալիս տուփը, որտեղ նստած Է գերմանական գամփռի ձագուկը: Տեսնելով փափկամազիկին՝ տղամարդը չի կարողանում զսպել հույզերը, ամուր իրեն Է սեղմում ձագին եւ լալիս: Սանիկի նոր տերը գրկում Է նրան, համբուրում եւ ամեն կերպ ցույց տալիս իր սերը: Նաեւ տեսագրության մեջ լսվում Է, թե ինչպես Է տղամարդը հեռախոսով խոսում որդու հետ, որն ասում Է, թե սիրում Է նրան:
Հավելենք, որ մի քանի օրում տեսագրությունը հավաքել Է ավելի քան կես միլիոն դիտում եւ հարյուրավոր հիացական մեկնաբանություններ:


© 2009 ARMENPRESS.am