Ֆրանսիայում հազվագյուտ ճերմակ կորյուններ են ծնվել

14:50, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Caresse de Tigre կենդանիների պահպանության ֆրանսիական կազմակերպությունը ցուցադրել Է երկու ճերմակ կորյունների: Նրանց ծնողներին փրկել են կրկեսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ճերմակ առյուծը հազվագյուտ կենդանի Է: 2018 թվականի տվյալներով՝ աշխարհում 100-ից պակաս ճերմակ առյուծներ են մնացել, նրանցից ընդամենը 11-ն Է ապրում բնական միջավայրում: Կորյուններին կոչել են դիսնեյյան հերոսների պատվին՝ Նալա եւ Սիմբա:


© 2009 ARMENPRESS.am