Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է, վիճակը ծանր է. Սեյրան Սարոյան

14:39, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը որոշ մանրամասներ է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Սարոյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է:

«Սուրի Խաչատրյանը Եվրոպայում է` Փարիզում, շատ ծանր սրտի վիրահատություն է տարել և շատ վատ վիճակում է: Մինչև այժմ կոմայից դուրս չի եկել»,- ասաց Սարոյանը:

Սուրիկ Խաչատրյանը 2004-2013 թվականները, այնուհետև 2014-2016 թվականները եղել է Սյունիքի մարզպետը:


© 2009 ARMENPRESS.am