Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք

13:06, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am