Տեսչական մարմինը լորերի ապօրինի որսի դեպք է հայտնաբերել

11:51, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն օրերս Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել են երկու որսորդական հրացաններ, որոնք առգրավվել են։ 
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ:
Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են:


© 2009 ARMENPRESS.am