Պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

22:10, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքը կփակվի, եթե պարզվի, որ այն վնաս է հասցնում Սևանա լճին, Ջերմուկի ջրերին և բնության այլ տարրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այս ամենի արդյունքում պարզվեց, որ Սևանա լճի հետ կապված սպառնալիքներ կան, Ջերմուկի ջրերի հետ կապված սպառնալիքներ կան և այլն, բացառված է, որ այդ հանքը շահագործվի, ուղղակի դնելու ենք փակենք և չենք քննարկելու, որովհետև սա մեր ազգային անվտանգության հարցն է: Բայց մեր պետության, ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության շահերից է բխում, որ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում մեջբերեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, որ Ամուլսարի շահագործումը չի վնասելու Սևանա լճին, Ջերմուկի ջրերին, Դարբ, Արփի և Որոտան գետերին:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

 


© 2009 ARMENPRESS.am