Հայտնի են 2019-ի լավագույն գոլի ՖԻՖԱ-ի հավակնորդները

20:15, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն ներկայացրել է Ֆերենց Պուշկաշի մրցանակի 10 հավակնորդների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2019թ. լավագույն գոլի համար պայքարի հավակնորդների անունները ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

2019թ. լավագույն գոլի հեղինակներն են Դանիել Ժորին, Լիոնել Մեսսին, Զլատան Իբրահիմովիչը, Անդրոս Տաունսենդը, Ֆաբիո Կվալյարելան, Խուան Կինտերոն, Մաթեուս Կունյան, Աժարա Նչուտը, Էմի Ռոդրիգեսը և Բիլի Սիմփսոնը:


© 2009 ARMENPRESS.am