ԱՄՆ-ը 90 օրով երկարաձգել Է Huawei-ի հետ բիզնեսի թույլատրագիրը

18:06, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ընկերությունները Huawei Technologies Ltd չինական ընկերության հետ գործեր վարելու թույլատրագրի երկարացում կստանան 90-օրյա ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Fox Business Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
«Մենք ԱՄՆ-ի հեռահաղորդակցական ընկերություններին եւս 90 օր ենք տալիս,-ասել Է Ռոսը:-Գյուղական վայրերում աշխատող առանձին ընկերություններ կախված են Huawei-ից: Ուստի մենք նրանց եւս որոշ ժամանակ ենք տալիս»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած հանգստյան օրերին հարցականի տակ Է դրել Huawei-ի հետ բիզնես վարելու թույլատրագրերի երկարացումը: «Huawei-ն այն ընկերությունն Է, որի հետ մենք ընդհանրապես չենք կարող բիզնես վարել,-հայտարարել Է նա:-Ես ոչ մի բիզնես չեմ ցանկանում նրա հետ, քանի որ նա սպառնալիք Է ներկայացնում մեր անվտանգությանը»:
Ամերիկյան ընկերությունների համար Huawei-ի հետ գործարար համագործակցության թույլատրագրերի գործողության ժամկետը, որոնք տրվել Էին արդեն ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով չինական ընկերությանը սեւ ցուցակում ներառելուց հետո, լրանում Էր օգոստոսի 19-ին: Այժմ այն երկարաձգված Է մինչեւ նոյեմբերի 19-ը:
Սեւ ցուցակում ներառելը նշանակում Է, որ ամերիկյան ընկերությունները չեն կարող իրենց արտադրանքն ու տեխնոլոգիաները Huawei-ին վաճառել առանց հատուկ թուլտվության: Վերլուծաբաններից շատերը Huawei-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, որը հասույթի չափով չինական խոշորագույն ընկերությունն Է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, դիտարկում են Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հակամարտության համատեքստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am