Եվրամիությունն իր երկրներն Էլ ավելի շատ միավորելու ունակ քաղաքականության կարիք ունի. Մերկել

16:52, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարողանա Էլ ավելի շատ միավորել նրա կազմի մեջ մտնող երկրները: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Շոպրոն քաղաքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում: Այն հեռարձակել Է Die Welt հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք այնպիսի քաղաքականության կարիք ունենք, որը կարողանա ավելի ուժեղ միավորել Եվրամիության երկրները, որպեսզի մենք ավելի մրցունակ դառնանք»,- ասել Է Մերկելը: Կանցլերը նշել Է, որ «ԵՄ-ի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am