Քենիացի ավագ խոհարարը կերակրի անընդհատ պատրաստման համաշխարհային ռեկորդ Է սահմանել

15:04, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ ուղիղ 75 ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է չինական The Star թերթը:

Դրանով իսկ գերազանցվել Է Լոս Անջելեսից խոհարար Ռիկի Լումպկինի՝ 16 ամիս պահպանվող նվաճումը, որն անընդհատ կերակրատեսակներ Է պատրաստել 68 ժամ 30 րոպե եւ 1 վայրկյան, նշել Է հրատարակությունը: Այժմ քենիացի խոհարարուհու արդյունքը կզբաղեցնի Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան վարկանիշի առաջին հորիզոնականը: Իր ռեկորդը Մալիխան սալիկի մոտ սահմանել Է Քենիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոմբասայում:

Պատրաստելու համար նա ընտրել Էր ազգային եւ միջազգային խոհանոցի 400 բաղադրատոմս: Ինչպես նշել Է թերթը, նրա պատրաստած բոլոր կերակուրները հանձնվում են մանկատների եւ բարեգործական կազմակերպությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am