Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ

14:27, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է նախատեսված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կուսակցության գրասենյակի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:

 


© 2009 ARMENPRESS.am