Հեռուստահաղորդավարը հարվածից ուշագնաց Է եղել ֆեմինիստուհիների երթի ժամանակ

14:20, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ADN 40 ալիքի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսը հարվածից կորցրել Է գիտակցությունն ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Fox News-ը:

Խիմենեսը լուսաբանել Է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքները, որոնք այժմ տեղի են ունենում Մեխիկոյում: Մինչ նա խոսում Էր խցիկի առաջ, նրան մի քանի անգամ փորձել են հարվածել եւ նրա վրա փայլաթերթիկներ են լցրել: Այնուհետեւ երեխայով մի կին մոտ Է վազել հաղորդավարին եւ սկսել բաձրաձայն խոսել նրա միկրոֆոնի մեջ: Դրանից մի քանի վայրկյան անց Խիմենեսին Է մոտեցել սպիտակ մարզաշապիկով եւ երկնագույն կեպիով մի մարդ եւ հարվածել նրա դեմքին: Հաղորդավարն ընկել Է եւ ուշագնաց եղել, հարձակվողը փախել Է:

Ավելի ուշ թղթակիցն իր Twitter-ում գրել Է, որ իր հետ ամեն ինչ կարգին Է եւ որ ինքը դիմել Է ոստիկանություն: Մեքսիկայում բողնքներն սկսվել են այն բանից հետո, երբ դեռահաս երկու աղջիկներ գանգատվել են ոստիկանների կողմից բռնաբարության համար: Հարյուրավոր կանայք են դուրս եկել փողոցներ՝ երկու միջադեպերը հետաքննելու պահանջով:


© 2009 ARMENPRESS.am