Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան

11:56, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Նա (Զարիֆը) կուղեւորվի Չինաստան, ինչպես նաեւ Ճապոնիա»,- ասել Է նա բրիֆինգի ընթացքում, նշելով, որ օրակարգը ներառելու Է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:

Մուսավին հավելել Է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am