Ռուսաստանը ֆիզանձանց համար խստացնում Է սահմանով մրգերի եւ բանջարեղենի ներկրման կանոնները

11:12, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի կառավարության՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակված որոշման համաձայն՝ ուղեբեռում եւ ձեռնածանրոցում թույլ կտրվի ներկրել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ եւ բանջարեղեն եւ երեքից ոչ ավելի ծաղկեփունջ: Ավելի խոշոր խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցական փաստաթղթեր՝ բուսասանիտարական հավաստագրեր: Դրանց բացակայության դեպքում ենթակարանտինային արտադրանքը կա՛մ կվերադարձնեն հետ, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին: Կանոնները կտարածվեն տրանսպորտի բոլոր տեսակների վրա, ներառյալ ջրային, ավիա-, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am