Լուսաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

10:31, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 19-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 08:02-ին: 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 350 հակ):

 


© 2009 ARMENPRESS.am