Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը օգոստոսի 19-ին երկու ժամով փակ կլինի

17:14, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը  օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկաքտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am