«Գանձասար- Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի Բուրկինա Ֆասոյից

15:13, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապանը» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստ Աբդուլ Կարիմ Զոկո Նիկիեմայի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը գործում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Նիկիեմայի վերջին ակումբը եղել է Եթովպիան ներկայացնող «Սեյնթ Ջորջը»


© 2009 ARMENPRESS.am