«Բավարիա»-ն հաստատեց Կոուտինյոյի տեղափոխությունը

11:44, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի «Բավարիա»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Կոուտինյոն գերմանական ակումբում հանդես կգա առաջիկա մրցաշրջանի ընթացքում: Կողմերը համաձայնության են հասել, որ առաջիկա մրցաշրջանը Կոուտինյոն կանցկացնի «Բավարիա»-ում, ինչից հետո գերմանական ակումբը ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կունենա:

Նշվում է, որ առաջիկա օրերին Կոուտինյոն կժամանի Գերմանիա՝ պայմանագրի մանրամասները հստակեցնելու և բուժզննում անցնելու համար:

Ֆելիպե Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիվերպուլ»-ից 2018 թվականի ամռանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am