68 տարի միասին ապրած ամուսինները բացահայտել են երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը

13:46, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օբոռն քաղաքից (Վաշինգտոնի նահանգ) ամուսիններն ավելի քան 68 տարի կրել են միեւնույն հագուստը եւ դա համարում են իրենց ամուսնության երկարատեւության գաղտնիքներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro հրատարակությունը:

Ֆրենսիս եւ Ռոզմարի Քլոնցները ծանոթացել են ավագ դպրոցում եւ ամուսնությամբ ապրել 68 տարի: Կնոջ խոսքով՝ մի անգամ իր մայրն իրենց համար միանման բլուզներ Է գնել եւ դրանից հետո զույգն սկսել Է նման հագուստ կրել: Ռոզմարին լիովին պատասխանատու Է Ֆրենսիսի արտաքին տեսքի համար, որը հաճույքով Է հագնում այն, ինչն իր համար ընտրում Է իր կինը: Ամուսինները միասին կատարում են եկեղեցական երգեր եւ համոզված են, որ հավատն առ Աստված նույնպես օգնում Է իրենց պահպանելու լավ հարաբերություններ:


© 2009 ARMENPRESS.am