Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարից

09:58, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Լյուկա Պուիի հետ: Խաչանովը պարտվեց 4 սեթերից հետո `7:6 (7:3), 4:6, 2:6 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է:


© 2009 ARMENPRESS.am