ԿԺԴՀ-ն երկու չճանաչված արկ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

09:51, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն օգոստոսի 16-ին երկու չճանաչված արկ Է արձակել երկրի արեւելյան ափից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեն: Կոմիտեում հայտնել են, որ արձակված արկերն անցել են 230 կիլոմետր՝ զարգացնելով Մախի 6,1 թվի արագություն:

Կոմիտեի տվյալներով՝ արձակումները կատարվել են երկրի արեւելյան ափի Քանվոնդոյի նահանգի Թունչհոնի գավառի շրջանից 08:01-ին եւ 08:16-ին (Երեւանի ժամանակով 03:01-ին եւ 03:16-ին ): Սա թվով արդեն չորրորդ արձակումն Է, որը Փհենյանն իրականացնում Է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Դրանցից վերջինը կատարվել Է օգոստոսի 10-ին: Այն ժամանակ, ճապոնացի եւ հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակվել Էր փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, որոնք անցել են շուրջ 450 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am