Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին. վարչապետ

19:30, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:

«Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:

Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի»,- գրել է վարչապետը:

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետն անձամբ էր այցելել զորամաս և ծանոթացել նոր սննդակարգին:  

 


© 2009 ARMENPRESS.am