Հայտնի է Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի վերանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետը

17:01, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են օգոստոսի 19-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից։ 

«Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը»,- ասված է դեսպանության էջում կատարված գրառման մեջ: 


© 2009 ARMENPRESS.am