Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման առթիվ

15:38, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։

Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում: 


© 2009 ARMENPRESS.am