Մոսկվայի մարզում ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 55-ի

15:06, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզում A321 ինքնաթիռի կոշտ վայրԷջքի ժամանակ տուժածների թիվը հասել Է 55-ի, նրանց թվում կա 17 երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Ընդամենն արտակարգ պատահարից հետո բժշկական օգնության Է դիմել 55 մարդ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝տուժածների թվում կա 17 երեխա: «Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել Է 23 մարդ, այդ թվում 9 երեխա:


© 2009 ARMENPRESS.am