Ֆիլադելֆիայում ձերբակալվել Է վեց ոստիկանի հրազենային վերքեր հասցրած տղամարդը

10:46, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդը, որը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) կրակ Է բացել ոստիկանների վրա, կալանքի տակ Է վերցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Ոստիկանական վարչության հայտարարության համաձայն՝ կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմիների վեց աշխատակիցներ հրազենային վերքեր են ստացել, նրանք բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Նրանց գործընկերներից եւս մի քանիսն այլ վնասվածքներ են ստացել:

Fox News հեռուստաալիքը հայտնել Է, որ հրաձիգը հանձնվել Է ոստիկանությանը: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, 36-ամյա Մորիս Հիլլը ձեռքերը վեր բարձրացրած դուրս Է եկել բնակելի տնից, որտեղ նա մի քանի ժամ թաքնվել Էր:

Դրանից առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել: Հեռուստաալիքի աղբյուների խոսքով՝ Հիլլը Ֆիլադելֆիայի բնակիչ Է: Ավելի վաղ նրան բազմիցս բերման են ենթարկել հրազենին վերաբերող օրենքների խախտման համար: Նա նաեւ փորձել Է թաքնվել իշխանություններից: Առաջն կրակոցը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 16:30-ին (Երեւանի ժամանակով (00:30-ին): Սկզբում ոստիկանները եկել Էին այն տուն, որտեղ հետագայում բարիկադավորվել Էր հրաձիգը, որպեսզի խուզարկություն կատարեն թմրանյութերի պահման գործի հետաքննության շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am