Կռիվ ենք տալու. «Փյունիկ»-ի մարզիչը «Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղի մասին

01:49, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կռիվ է տալու անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի դեմ պատասխան խաղում:

«Թիմը նորմալ ժամանեց Անգլիա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերում է խաղին, ապա հաշվի առնելով, որ մենք 0-4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք կռիվ կտանք և, նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով, կփորձենք հաղթանակի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարզիչ Տարխանովի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը համաձայնել է մարզչի հետ՝ հավելելով. «Ճիշտ է, հաջորդ փուլ անցնելու շանսերը շատ քիչ են, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք»։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 22:45-ին։

 


© 2009 ARMENPRESS.am