Այրվել է չշահագործվող տնակ

21:59, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվել է չբնակեցված տնակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ահազանգն «911» ծառայությանը ստացվել է օգոստոսի 14-ին, ժամը 09:10-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:55-ին: Չշահագործվող տնակն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:


© 2009 ARMENPRESS.am