Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
18:07, 14 Օգոստոս, 2019Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։
Հանդիպմանն Ավետ Ադոնցը և Կիշան Դան Դևալն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
© 2009 ARMENPRESS.am