Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

15:46, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Արսեն Այվազյանը  2018 թ. օգոստոսի 20-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am