Վրացիներն ու աբխազներն ընդհանուր արմատներ ունեն, և մեր ապագան նույնպես պետք Է ընդհանուր լինի.Բախտաձե

15:44, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացիներն ու աբխազներն ընդհանուր արմատներ ունեն, եւ մեր ապագան նույնպես պետք Է ընդհանուր լինի: Այդ մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին հայտարարել Է Բակուրիանիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Կառավարության ղեկավարն արձագանքել Է Աբխազիայում պատերազմի սկսվելու 27-րդ տարելիցին, նշելով, որ օգոստոսի 14-ը ծանր օր Է Վրաստանի նորագույն պատմության մեջ եւ սաստիկ ցավ՝ յուրաքանչյուր քաղաքացու համար:

«Այսօր՝ օգոստոսի 14-ը, ծանր օր Է մեր նորագույն պատմության մեջ, սաստիկ ցավ եւ, իհարկե, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ապրում Է այդ ցավը: Մենք՝ վրացիները եւ աբխազները, ընդհանուր արմատներ ունենք, ուստի մեր ապագան նույնպես պետք Է ընդհանուր լինի: Մենք պետք Է միասին աշխատենք, որպեսզի այդ ցավը հաղթահարենք: Դա եղբայրասպան պատերազմ Էր, ընդհանուր ցավ, եւ մենք պետք Է միասին հաղթահարենք այդ մարտահրավերները: Ես վստահ եմ, որ խաղաղությամբ եւ զարգացմամբ մենք անպայմանորեն կհասնենք մեր երկրի խաղաղ միավորմանը եւ բարգավաճող ընդհանուր երկրի ստեղծմանը: Խաղաղությունն ու զարգացումն այլընտրանք չունեն»,-ասել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:


© 2009 ARMENPRESS.am