Նոր Զելանդիայի բանտում Քրայսթչերչի հրաձիգին սխալմամբ թույլ են տվել նամակ ուղարկել

14:20, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Ուղղիչ հիմարկությունների վարչությունում խոստովանել են, որ Բրենտոն Թարանթին, որը մեղադրվում Է մարտի 15-ին Քրայսթչերչում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, սխալմամբ թույլ են տվել բանտի մենախցից նամակ ուղարկել ազատություն: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է The New Zealand Herald թերթը:
Վարչության հայտարարության համաձայն, որի տեքստը մեջբերում Է հրատարակությունը, «(Թարանթի) նամակը պետք Է կասեցնեին», սակայն, քանի որ «փոստի առաքումը (բանտարկյալների) նվազագույն իրավունքներից մեկն Է, եւ նամակները բանտի տնօրենի կողմից կարող են կալանվել սոսկ սահմանափակ թվով դեպքերում», դա տեղի չի ունեցել: Նաեւ վարչությունում նշել են, որ «այդ կալանավորի փոստի կառավարման» համակարգում «արդեն մտցվել են փոփոխություններ, որոնք վերահսկողության գործընթացն այնքան արդյունավետ կդարձնեն, որքան դա անհրաժեշտ Է»:
The New Zealand Herald-ի տվյալներով՝ «Թարանթի նամակ» ասելով նկատի Է առնվում նրա կողմից ստորագրված ձեռագիր տեքստը, որի լուսանկարները տարածվել են Համացանցում: Ենթադրությունների համաձայն՝ այդ նամակը Թարանթն ուղարկել Է որպես պատասխան Ալան անունով մարդուն, որն իբր ապրում Է Ռուսաստանում: Ուղերձում ավստրալացի հրաձիգը պատմում Է իր քաղաքական հայացքների մասին:
Մարտի 15-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում տեղի ունեցան հարձակումներ, որոնց հետեւանքով զոհվեց 51 մարդ, եւս 50-ը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am