Ալեխանդրո Ջամատեին հաղթել Է Գվատեմալայի նախագահական ընտրություններում

10:16, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել Է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը: Օգոստոսի 11-ին կայացած քվեարկության արդյունքները հրապարակել Է կենտրոնամերիկյան հանրապետության Բարձրագույն ընտրական տրիբունալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա հաշվարկների համաձայն՝ քաղաքական գործիչը հավաքել Է ձայների 58, 4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ Սանդրա Տորեսը՝ «Հույսի ազգային միություն» սոցիալ դեմոկրատական կուսակցությունից, ստացել Է քվեարկածների մոտավորապես 41 տոկոսի աջակցությունը եւ ընդունել Է իր պարտությունը: Ընտրողների ցուցակներում ներառված Էր 8 միլոնից փոքր-ինչ ավելի մարդ, ընտրություններին մասնակցությունը կազմել Է շուրջ 40 տոկոս: Ջամաթեին, որը մասնագիտությամբ բժիշկ Է եւ երեք երեխաների հայր, չորրորդ անգամ Էր հավակնում պետության բարձրագույն պաշտոնին: 2017 թվականին քաղաքական գործիչն ստեղծել Է «Հառաջ» սեփական կուսակցությունը, որն այդ տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրավեց երկրորդ տեղը 16 տեղ ստանալով 160-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am