Ադրբեջանական կողմը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց

13:52, 10 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 4-10-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© 2009 ARMENPRESS.am