Ֆրանսիայի ինը դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ Է սահմանվել սաստիկ տեղումների պատճառով

12:47, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդերեւութաբանական տագնապի նախավերջին մակարդակն Է սահմանվել Ֆրանսիայի ինը դեպարտամենտում սպասվող սաստիկ ամպրոպների պատճառով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել Է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, վատ եղանակը կընդգրկի երկրի կենտրոնական եւ հյուսիսարեւելյան վեց դեպարտամնետ (Օբ, Կոտ դ’Օր, Մառնա, Վերին Մառնա, Մեզ եւ Յոն), ինչպես նաեւ երեք դեպատամենտ երկրի հարավում. Ավերոն, Վերին Գարոն եւ Տառն: Նվում Է, որ նշված շրջաններում 16:00-ից (Երեւանի ժամանակով 18:00-ից) սպասվում են տեղատարափ անձրեւներ, կարկուտ եւ քամու հուժկու պոռթկումներ, որոնց արագությունը կհասնի 27,7 մ/վ-ի:

Բարդ եղանակային իրադրության պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հանդես բերել զգոնություն եւ սահմանափակել Էլեկտրասարքերի օգտագործումը բաց տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am