Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի  վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

09:47, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտա¬պես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է շնորհավորական ուղերձում: 

               

 


© 2009 ARMENPRESS.am