Հայաստանում մեկնարկել է մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման ծրագիրը

20:00, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ»,- գրել է Ավինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am