Ջրահարսի դերն ստացած դերասանուհին պատասխանել Է մաշկի գույնի պատճառով քննադատությանը

13:54, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թխամորթ դերասանուհի եւ երգչուհի Հոլլի Բեյլին, որը Ջրահարսին կմարմնավորի նոր ֆիլմում, Variety-ի հետ զրույցում արձագանքել Է այն անձանց քննադատություններին, ովքեր դժգոհ են եղել իր թեկնածությունից: Խոսակցության ձայնագրությունը հրապարակվfp Է հրատարակության Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ինձ զգում եմ ասես երազում: Ես լի երախագիտությամբ եւ կարեւորություն չեմ տալիս բացասականին:

Պարզապես զգում եմ, որ այդ դերն ավելին Է, քան ես ինքս: Դա հիանալի կլինի, եւ ես ցնծության մեջ եմ այն բանից, որ այդ նախագծի մաս եմ դառնալու»,-հայտարարել Է դերասանուհին: Այն, որ Բեյլին գլխավոր դերակատարն Է լինելու «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի խաղարկային ռեմեյքում, հայտնի Է դարձել հուլիսի սկզբին: Նրա թեկնածությունը քննադատել են առանձին հանդիսականներ: Նրանք հայտարարել են, որ սպիտակամորթ գործող անձի փոխարինումը թխամորթով, իբր «բլեքվոշինգ» Է («վայթվոշինգ» տերմինի հականիշը, որը ենթադրում Է քասթինգի այն պրակտիկան, որի դեպքում սպիտակամորթ դերասանները կինոյում մարմնավորում են Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին): Disney ստուդիայի աշխատանքների մյուս երկրպագուները նշել են, որ մաշկի գույնն առասպելական հերոսի համար ընդամենը պայմանականություն Է: Հոլլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի մասնակիցներից մեկն Է, որի պրոդուսերը Բեյոնսեն Է: Նա նաեւ նկարահանվել Է «Վերջին արձակուրդը» եւ «Թույլ տուր նրան շողալ» ֆիլմերում:


© 2009 ARMENPRESS.am