Խաչանովը Մոնրեալում հաղթել է Վավրինկային  

12:55, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Մոնրեալի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանադական Մոնրեալ քաղաքում ընթացող ATP վարկանիշային մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Շվեյցարիան ներկայացնող Ստեն Վավրինկայի հետ: 2 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը գերազանցեց Վավրինկային 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայից Ֆելիքս Օժե-Ալյասիմը:


© 2009 ARMENPRESS.am