Կառավարությունը գումար կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 30 վետերաններին

12:46, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարությունը 4 միլիոն 320 հազար դրամ գումար է տրամադրելու Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակիցներին՝ առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 30 մասնակից կստանա առողջարանի անվճար ուղեգիր և կհանգստանա ու կվերականգնի իր առողջությունը:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 4 միլիոն 320 հազար դրամ»,- ասաց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։


© 2009 ARMENPRESS.am