Աթամբաեւը խոստովանել Է, որ կրակել Է հատուկ ջոկատայինների վրա գրոհի ժամանակ

11:19, 8 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խոստովանել Է, որ կրակել Է իր տան վրա գրոհած հատուկ ջոկատի մարտիկների վրա: Օգոստոսի 8-ին այդ մասին նա հայտարարել Է լրագրողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,- ասել Է նա: Սակայն ընդսմին Աթամբաեւը հավաստիացրել Է, որ ինքը «ջանացել Է չդիպչել» մարդկանց: Նրա խոսքով՝ ինքը նաեւ պատրաստ Է աջակցել գրոհի ժամանակ իր կողմնակիցների կողմից ձերբակալված՝ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկների ազատմանը, որոնք այժմ պահպանության տակ գտնվում են նախկին նախագահի տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am