ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի պատգամավորներին

12:34, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի  պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, սպորտի և մշակույթի միջոցով ազգերի ինտեգրման հնարավորություններին վերաբերող հարցեր: 


© 2009 ARMENPRESS.am