Կոպենհագենում ուժգին պայթյուն Է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ

12:07, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն Է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, օգոստոսի 7-ի առավոտյան պայթյունի վայր Է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DR հրատարակությունը:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Պատահարի պահին շենքում եղել Է երկու մարդ, նրանցից ոչ մեկը չի տուժել: Պայթյունից վնասվել Է շենքի ճակատամասը:

Բյոդսկովը «շատ լուրջ» Է համարել պատահարը: Ներկայում ոստիկանությունն աշխատում Է գտնել մեղավորներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am