Տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ

14:22, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի եւ Ռուսաստանի սահման) ուղղությամբ օգոստոսի 7-9-ը տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու (այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհ) 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն արգելվում Է կցանքով եւ կիսակցանքով ավտոտրանսպորտի երթեւեկությունը: Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ կլինի, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am