Վարազդատ Հարոյանը` «Ուրալ»-«Ռոստով» մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ

13:10, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանն ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Ուրալ»-«Ռոստով» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկությունն անցկացվել է «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում:  

«Ուրալ»-«Ռոստով» հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով: Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում խաղացել է առանց փոխարինման:


© 2009 ARMENPRESS.am