ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Արցախում դիմավորել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

19:05, 5 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ օգոստոսի 5-ին դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում նախատեսվում է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպում-առանձնազրույցը:


© 2009 ARMENPRESS.am