Դեսպանությունը խորհուրդ է տալիս հեռու գտնվել Սև ծովի առափնյա հատվածից

15:45, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝  նշելով, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել:

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնեցին դեսպանությունից:

 


© 2009 ARMENPRESS.am