Երիտասարդական ԱԱ. Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը

14:23, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությունից առաջ սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը, ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել է հավաքականի կազմը.

55 կգ՝ Տիգրան Մինասյան

60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան

63 կգ՝ Հրաչյա Պողոսյան

67 կգ՝ Շանթ Խաչատրյան

72 կգ՝ Սամվել Գրիգորյան

77 կգ՝ Վահե Պողոսյան

82 կգ՝ Կարեն Խաչատրյան

87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան

Թիմը մրցավայր կմեկնի օգոստոսի 14-ին, մրցումային օրերն են՝ 16-18-ը:


© 2009 ARMENPRESS.am