Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում

14:06, 3 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 4-ին Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Իրաքի ԱԳՆ-ն:

«Եռակողմ հանդիպումը կանցկացվի Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն արաբական երկրների համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տնտեսական ասպեկտները՝ Իրաքում իրավիճակի կայունացման նպատակով: ԱԳ նախարարները մտադիր են քննարկել նաև ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր փոխանակել առավել կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային զարգացման վերաբերյալ:    


© 2009 ARMENPRESS.am