Փոմպեոն պաշտոնապես հայտարարեց ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

14:37, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 2-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս Է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 2-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին վեց ամիս տվեց ՄՓՀՀՊ-ի կատարմանը վերադառնալու համար: Ռուսաստանը հրաժարվեց, ուստի պայմանագրի գործողությունն ավարտվում Է այսօր: ԱՄՆ-ը չի մնա պայմանագրի մասնակիցը, երբ մյուսները խախտում են այն»,- գրել Է Փմպեոն Twitter-ում:

ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես պաշտոնապես հավաստել Է, որ ՄՓՀՀՊ-ի գործողությունն օգոստոսի 2-ին դադարեցվել Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am